Իսպանիայոմ վթարված գնացքի մեքենավարին «անզգուշության հետեւանքով» հանցանք գործելու մեղադրանք են ներկայացրել։
Մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն գնացքի թույլատրելի արագությունը կրկնակի գերազանցել էր։ Նա կալանավորվել է հենց հիվանդանոցում, որտեղ գտնվում է մինչ այժմ, հաղորդում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ ռելսերից ընկել էին գնացքի ութ վագոնները, ինչի հետեւանքով զոհվել էր 78 մարդ, 160-ը վիրավորվել էր, նրանցից 32-ը ծանր վիճակում են: Ավելի վաղ հաղորդվել էր 80 զոհերի մասին, սակայն ոստիկանությունը հետո ճշտել էր թիվը։





























