Ֆրանսիայի հարավ-արեւմուտքի Պուատու Շարանտե եւ Ակվիտանիա շրջաններում հուլիսի լույս 27-ի գիշերը մոտ 160 հազար մարդ ուժեղ ամպրոպների պատճառով մնացել է առանց էլեկտրականության։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ առանց էլեկտրականության է մնացել մոտ 14 հազար սպառող։
Էլեկտրականության անջատման պատճառ էին դարձել ուժեղ ամպրոպները, որոնց ընթացքում քամու արագությունը հասել էր 40-100 կմ/ժ-ի: Քամին ծառեր է արմատախիլ արել, որոնք ընկել են էլեկտրալարերի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ Ֆրանսիայի «Meteo France» ազգային օդերեւութաբանական ծառայությունը երկրի հարավ-արեւմուտքի 21-րդ նահանգում պահպանում է փոթորկի նախազգուշացման նախավերջին` նարնջագույն աստիճանը:
Ամպրոպները հասել են նաեւ Փարիզի մարզին: Վատ եղանակի պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցումը Փարիզի եւ Բորդոյի միջեւ:





























