Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մաֆիոզ կլանի առաջնորդին, որը գիշերանոցով թաքնվել է երկրի հարավում գտնվողն բարերից մեկում, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
Թմրամիջոցների մաքսանենգությանը մեջ մեղադրվող Ադրիանո Մանկան մեկ ամիս շարունակ թաքնվել է ոստիկանությունը: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում գործողության ժամանակ ոստիկանները տեղեկություն են ստացել, որ, հնարավոր է Կամորայի խոշոր կլանի առաջնորդը թաքնվում է Տորրե դել-Գրեկո քաղաքի բարերից մեկում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մաֆիոզին գտել են բարի փոքրիկ մառանում, որը բնակության համար անհրաժեշտ հարմարություններ է ունեցել, այդ թվում տեխնիկա, անկողին, հեռուստացույց, հագուստ եւ հիգիենայի պարագաներ: Գիշերանոցով տղամարդը չի դիմադրել ոստիկաններին, բայց հերքել է, որ հենց այն մարդն է, ում փնտրում է ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են նաեւ բարի սեփականատիրոջը, որին կասկածում են հանցագործին թաքցնելու մեջ:
Ավելի վաղ Իտալիայի իրավապահ մարմինները լայնամասշտաբ գործողություն էին իրականացրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, որի արդյունքում Հռոմում կալանավորվել էր 51 մարդ: Գործողություն է իրականացվել նաեւ իտալական Կատանձարո քաղաքում, որտեղ կալանավորվել է 65 մարդ, այդ թվում տեղի քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի ու փաստաբանների:





























