Իտալիայի առաջին սեւամորթ կին նախարարը կրկին տուժել է գործընկերների անզուսպ պահվածքից: Այս անգամ Սեսիլիա Քեյնջի վրա բանաններ են նետել, իսկ ավելի վաղ նրան համեմատել էին օրանգուտանի հետ:
Միջադեպը տեղի է ունեցել կուսակցական տոնակատարութան ժամանակ, որին մասնակացել է նաեւ վարչապետ Էնրիկո Լետան: Միջոցառմանը նաեւ ընդդիմադիր գոծիչներ են եղել, որոնցից մեկլն էլ, ով կատեգորիկ կերպով հանդես էր գալիս ներգաղթյալների երեխաներին քաղաքացիություն տրամադրելու դեմ, երկու բանան է շպրտել նախարարի վրա, ով այդ պահին կանգնել էր, որ խոսք ասեր, հաղորդում է «Russia Today»-ը: Մրգերը նպատակին չեն հասել, եւ նախարարն արժանապատվորեն շարունակել է իր խոսքը` ուշադրություն չդարձնելով ընդդիմադիրների այդ պահվածքին:
Սակայն «Twitter»-ում նա հետո գրել է. «Աշխարհում շատ սովյալ մարդիկ կան, ցավալի է, որ ուտելիքի հետ նման կերպ են վարվում»:
Ոստիկաններին չի հաջողվել գտնել Քեյնջին նեղացնողներին. նրանք անմիջապես հեռացել են:





























