Կամբոջայի Թագավորությունում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Դիտորոդներն ակնհայտ առաջատար են համարում Կամբոջայի ժողովրդական կուսակցությանը, որը ղեկավարում է ներկայիս վարչապետ Խուն Սենը: Հաղթանակի դեպքում նա չորրորդ անգամ կղեկավարի կառավարությունը:
Ներկայումս Սենի կուսակցությունը 123 պատգամավորական տեղերից զբաղեցնում է 90 –ը, իսկ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը` Ազգային փրկության կուսակցությունը, 29 տեղ ունի:
Ըստ երկրի Սահմանադրության` նրա կառավարությունը ձեւավորվում է ընտրություններից հետո` նորընտիր խորհրդարանի ներկայացմամբ եւ հաստատվում է թագավորի կողմից:





























