Միխայիլ Սահակաշվիլիի կուսկացության` «Ազգային միասնական շարժման» պրայմերիզների արդյունքներով Վրաստանի նախագահի ընտրությունների թեկնածուն լինելու է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն:
Հուլիսի 27 –ին Թբիլիսիում տեղի է ունցել ներկուսակցական ընտրությունների վեցերորդ` եզրափակիչ փուլը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Բաքրաձեի մրցակիցների թվում են եղել նախկին նախարար Գեորգի Բարամիձեն, պատգամավորներ Զուրաբ Ջափարիձեն եւ Շոթա Մալաշխիյան:
Արդյունքների հրապարակումից հետո Բաքրաձեն կառավարող «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել է դեբատների:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27–ին:





























