Լիբիայի ափերի մոտ, Միջերկրական ծովում հուլիսի 26-ին ավելի քան 30  ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել:

Իտալիայի ափամերձ տարածքների պահպանության ծառայությունը նավի աղետի մասին ազդանշան է ստացել, որից հետո աղետի վայր են ուղեւորվել  երկու առեւտրային նավեր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աձնակազմերին հաջողվել է փրկել 22 մարդու, որոնք հիմնականում Նիգերիայից, Սենեգալից, Բենինից են: