Հնդկաստանում մահարաջայի դուստրը շահել է 21 տարի ձգվող դատական գործը` ապացուցելով 4 մլրդ դոլար գնահատվող ժառանգության նկատմամբ իր իրավունքը:
Դատարանը որոշել է, որ Ֆարիդկոտ շրջանի մահարաջա Սինգհ Բրարի կտակը կեղծված է եղել: Կեղծ կտակով նա իր ունեցվածքը կտակել է իր որոշ աշխատողների եւ սպասավորների կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամին, հաղորդում է ВВС-ին:
Մահվանից հետո նա մի քանի տներ, հին ամրոց, օդանավակայան, զարդեղեն եւ մի քանի թանկարժեք մեքենաներ է թողել: Հիմա այդ բոլորը կդառնա նրա երկու դուստրերի սեփականությունը:





























