Հյուսիսային Տեխասում մոտ 30 հազար մեղվից կազմված պարսը հարձակվել է զույգի եւ երկու պոնիների վրա: Ձիերը զոհվել են, տղամարդուն խայթել են 200 անգամ, կնոջը` 50: Հարձակման պատճառն անհայտ է մնում:
«Մեղուների քանակից մթություն էր առաջացել, ինչպես գիշերը: Մենք փորձեցինք թաքնվել ջրում, բայց չէինք կարողանում անգամ գլուխներս բարձրացնել, նրանք կծում էին գլուխներն ու աչքերը»,-ասել է տուժած կինը:
Տղամարդուն հաջողվել է զանգահարել «911» ծառայություն. հրշեջները միայն հատուկ փրփուրով են կարողացել մեղուներին քշել:





























