Իսրայելի կառավարությունը հաստատել է ինքնիշխան հողերին վերաբերող խաղաղ համաձայնագրի հարցով  հանրաքվեի մասին օրինագիծը: Մինչեւ օրվա վերջ կառավարությունը կքննարկի 104 պաղեստինցի դատապարտյալների ազատ արձակման հարցը` որպես բարի կամքի դրսեւորում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է երկրի խորհրդարանին կոչ անել հնարավորինս շուտ ընդունել օրինագիծը:

Երեկ պաղեստինյան իշխանությունները «France Presse»-ին հայտնել են, որ երեքշաբթի ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կվերսկսվեն պաղեստինա-իսրայելական բնակացությունները,  որոնք ընդհատվել էին  2010 թ-ին: