Կաննում 40 մլն եվրո արժողությամբ զարդ են գողացել: Գողությունը տեղի է ունեցել «Carlton» հյուրանոցում, որտեղ բացվել էր «Leviev» բրենդի ոսկերչական իրերի ցուցադրությունը, տեղեկացնում է «Գազետան»:
Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը: Կաննում վերջին նման գողությունն արձանագրվել էր կինոփառատոնի ժամանակ, երբ «Novotel» հյուրանոցից 1,4 մլն դոլար արժողությամբ ոսկյա զարդ էին գողացել:





























