Կամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցությունը հայտնել է ընտրություններում տարած հաղթանակի մասին: Սակայն վարչապետ Հունգ Սենի գլխավորած կուսակցությունը շատ քիչ ձայներ է ստացել:
Ըստ ԿԺԿ-ի ներկայացուցիչների` կուսակցությունը խորհրդարանում կունենա 68 տեղ, իսկ ընդդիմությունը` 50: Սակայն ԿԸՀ-ն դեռ միայն առանձին նախնական տվյալներն է հայտնել եւ չի հայտարարել հաղթողին: Վարչապետ Հունգ Սենը իշխանության է եկել 1985թ.-ից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ կուսակցությունն այժմ զբաղեցնում է 123 տեղերից 90-ը, եւս երկու տեղ ունի ԿԺԿ-ի դաշնակից ռոյալիստների FUNCINPEC կուսակցությունը: Հիմնական ընդդիմադիր Կամբոջայի ազգային փրկության կուսակցությունը խորհրդարանի ներկայիս կազմում ունի 29 տեղ:
Ըստ Սահմանադրության` նոր կառավարությունը ձեւավորվում է ընտրություններից հետո եւ հաստատվում Կամբոջայի թագավորի կողմից: Կառավարության ղեկավար է դառնում վարչապետը, որն ընտրվում է ընտրություններում հաղթած կուսակցությունների առաջնորդներից:





























