Իտալիայի հարավում կիրակի երեկոյան ուղեւարատար ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով զոհվել է 36 մարդ: ANSA գործակալությունը հայտնում է, որ 11 մարդ վիրավոր է:

Վթարը տեղի է ունեցել Բարի եւ Նեապոլ քաղաքները կապող մարզային մայրուղում` Ավելինո  շրջանում: Ավտոբուսում 40 մարդ է եղել, այդ թվում` մի քանի երեխա:

Դեպքի վայրում փրկրարարների աշխատանքները բարդացրել է վրա հասած մութը, ինչպես նաեւ լեռնային տեղանքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նախնական տվյալների` ավտոբուսն ընկել է 25 մ բարձրությունից: