ՀԱՀ-ի կառավարոթյունը հայտնել է, որ ըստ համազգային ստուգման արդյունքների, հայտնի է դարձել, որ հազարից ավելի ոստիկաններ քրեական անցյալ ունեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության գործերով նախարար Նաթի Մթեթվան հայտնել է, որ կառավարությունը մտադիր է ոստիկանության շարքերից հեռացնել անցանկալի աշխատակիցներին:
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտնում է, որ ոստիկանության շարքերում քրեական հանցագործների այդ քանակը վարկաբեկում է կառավարությանը: Ընդդիմությունը պահանջում է աշխատանքից անմիջապես հեռացնել քրեական անցյալ ունեցող բոլոր ոստիկաններին:
Ըստ թղթակիցների` ՀԱՀ-ի ոստիկանության հեղինակությունը խիստ ընկել էր ոստիկանների դաժանությունների պատճառով:





























