Կիրակի Լիբիայի Բենգազի քաղաքում  երեք հզոր պայթյուններ են որոտացել արդարադատության նախարարության եւ  դատարանի շենքերի մոտ, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային հատվածում` դատարանի շենքի մոտ, մասնակի ավերելով հարակից տները, հայտնել է գործակալության զրուցակիցը:

Անվտանգության տեղի  ծառայությունները հայտնում են եւս երկու պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել արդարադատության նախարարության շենքից ոչ հեռու եւ քաղաքի հարավում գտնվող դատարանի շենքի հարեւանությամբ:
Իր հերթին «Ֆրանս Փրեսս» գործակալությունը հայտնում է դատարանի շենքի առաջ երկու պայթյունի մասին:

Զոհերի եւ տուժածների մասին լուրեր դեռ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: