Կամբոջայի Ազգային փրկության ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հուլիսի 28-ին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է, որ ընտրությունների արդյունքները վավեր չեն կարող ճանաչվել բազմաթիվ ընտրախախտումների պատճառով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Նախնական տվյալների համաձայն` հաղթանակ է տարել երկրում իշխող Կամբոջայի ազգային կուսակցությունը, որը ստացել է խորհրդարանի ստորին պալատի 68 տեղեր: Ընդդիմությունը ստացել է 55 տեղ:

Ստորին պալատում Կամբոջայի ազգային կուսակցության հաղթանակը թույլ կտվա վարչապետ Հուն Սենին իր պաշտոնը պահպանել եւս 5 տարով: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնը զբաղեցնում է մոտ 28 տարի: