Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ձախ հայացքների տար Թուրքական հանրապետական կուսակցությունը` ТРК-ն, հավաքելով ձայների 38.37 տոկոսը: Այս մասին հաղորդում են Կիպրոսի լրատվամիջոցները` վկայակոչելով ընտրական կոմիտեի տվյալները:

ТРК-ին հետեւում է նախկին իշխող կուսակցությունը` Ազգային միաբանության կուսակցությունը, որը հավաքել է 27.30 տոկոսը: Եռյակը եզրափակում է Դեմոկրատականկուսակցությունը, որը ստացել է քվեների 23.11 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանում կլինեն 2 պատգամավորներ ТРК-ից, 14` ԱՄԿ-ից, 12` Դեմոկրատական կուսակցությունից եւ 3` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, ընդգծում է Hurriyet պարբերականը:

Հյուսիսային Կիպրոսում արտահերթ ընտրություններն անցկացվել են այն պատճառով, որ հունիսի 5-ին խորհրդարանն անվստահություն է հայտնել Իրսեն Կուչուկի կառավարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: