Իրաքում մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 49-ի: Ինչպես այսօր հայտարարել է երկրի ոստիկանության ներկայացուիչը, ավելի քան 100 մարդ է վիրավորվել: Ավելի վաղ հաղորդվում է 44 զոհերի մասին:

Ականատեսների վկայությամբ` 5 ականավորված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի շիական թաղամասերում, ինչպես նաեւ Էլ-Մահմուդիա, Էլ-Քուտ եւ Էս-Սամավա քաղաքներում:

Ծայրահեղական խմբակցություններից եւ ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել պատասխանատվությունը ահաբեկչությունների համար:

Իրաքում այս ամսվանից ի վեր` արդեն զոհվել է 760 մարդ: Զոհված իրաքցիների թիվը տարեսկզբից ի վեր կազմում է 4 հազար, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: