Ավելի քան 100 աշակերտուհիներ տեղափոխվել են հնդկական Մահարաշտրա նահանգի Շեգաոն քաղաքի հիվանդանոց այն բանից հետո, ինչ, ամենայն հավանականությամբ, կիրակի օրը թունավորվել են ինտերնատի ընթրիքից: Այս մասին հաղորդում է Այ-բի-էն հեռուստաալիքը:

Ընթրիքից ժամեր անց աղջիկների մոտ փորացավ եւ սրտխառնոց է սկսվել: Այսօր նրանց կեսից ավելին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն հիվանդներից մեկի վիճակը վատացել է, ինչի հետեւանքով նա տեղափոխվել է ուրիշ հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այժմ կառավարությունը ստուգում է դպրոցական սնունդի որակը, որն անվճար տրվում է անապահով ընտանիքների երեխաներին: Որոշումը կապված է նրա հետ, որ ավելի վաղ դպրոցական սնունդից թունավորվելու արդյունքում զոհվել էր 23 աշակերտ, եւս 80-ը հիվանդանոց էր տեղափոխվել: Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ սնունդի մեջ էր հայտնվել միջադների դեմ պայքարող թույն: