Սոմալիում թուրքական դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի զոհ են դարձել ազգությամբ թուրք, դեսպանատան անվտանգության աշխատակիցն ու սոմալիացի ուսանող: Ավելի վաղ հաղորդվում էր 9 տուժածների մասին:

Սոմալիի վարչապետ Աբդի Ֆարահ Շիրդոնի խոսքով` պայթյունի հետեւանքով զոհվել են նաեւ 3 զբոսաշրջիկներ: Նա խստագույնս քննադատել է ահաբեկչությունը` խոստանալով, որ տեղի ունեցածը չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Ինչպես հաղորդվում է, ռումբը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Եվս երկու գրոհայինների հաջողել էին ոչնչացնել անվտանգության աշխատակիցները: Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» իսլամիստական շարժումը, որը դժգոհ է, որ Թուրքիան սատարում է Սոմալիի աշխարհիկ կառավարությանը, փոխանցում է «Ռոսբալթը»: