Իսպանիայում վթարված գնացքի մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն գրավի դիմաց ազատ է արձակվել, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ անփութության հետեւանքով 79 մարդու մահվան պատճառ դարձած 52-ամյա տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալուց:
Փակ դռների հետեւում տեղի ունեցած դատական նիստում Ֆ. Ամոյին պաշտոնական մեղադրանք էին ներկայացրել: Գրավի գումարը չի նշվում: Հիշեցնենք, որ Մադրիդ-Ֆերոլ գնացքը ռելսերից ընկել էր հուլիսի 24-ին` Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքից ոչ հեռու: Վթարի հետեւանքով զոհվել էր 79 մարդ, եւս 70-ը հիվանդանոցում են (նրանցից 20 –ը ծայրահեղ ծանր վիճակում են): Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել ողբերգության զոհերի հիշատակին, հաղորդում է rbc-ն:
Սանտյագո դե Կոմպոստելայի բնակիչներից մեկը Antena 3 հեռուստաալիքի եթերում լրագրողներին պատմել է, որ վթարից անմիջապես հետո մեքենավարը հայտնել էր, որ «գնացքը շատ արագ էր վարում եւ ուզում է մեռնել»: Ոստիկանությունը պարզել էր, որ պատահարի պահին գնացքն ընթանալիս էր եղել 220կմ/ժ արագությամբ` թույլատրելի 80 կմ/ժ-ի փոխարեն:





























