Թայվանի պաշտպանության նախարար Կաո Հուա Չուն հրաժարական է տվել կալանքի տակ գտնվող զինվորի մահվան կապակցությամբ ծագած սկանդալից հետո:

Կապրալ Հունգ Չունգ-Չիուն մահացել էր հուլիս]ի 3-ին` որպես պատիժ նշանակված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ստացած սրտի կաթվածից: Մահացած զինվորի  ծառայության ավարտին մնացել էր երեք օր, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել էին Թայվանի բանակի չորս սպաներ:

Զինվորի մահը հանրային լայն արձագանք էր ստացել: Թայբեյում պաշտպանության նախարարության շենքի առաջ բողոքի ցույցեր էին տեղի ունեցել:

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Կաո Հուա Չուի նախկին տեղակալ Էնդրյու Յանգը: