Իտալիայում վթարի պատճառը, ամենայն հավանակնությամբ եղել է պայթած անվադողը: Ըստ որոշ տվյալների վթարի զոհ է դարձել 38 մարդ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդում է Corriere Della Sera-ն` վկայակոչելով ողբերգության արդյունքում ողջ մնացած կնոջ բարեկամին:

Ողջ մնացած կինը պատմել է, որ բարձր պայթյուն է լսել, ինչից հետո ավտոբուսի վարթրդը կորցրել է կառավարումը: Այս վարկածը հաստատել են նաեւ վթարի ականատես վարորդները: Միեւնույն ժամանակ La Repubblica –ն, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ որպես հիմնական վարկած դիտրակում են արգելակների խափանումը:

Ողբերգության արդյունքում դեպքի վայրում 36 մարդ է զոհվել, եւս երկուսը զոհվել են հիվանդանոցում: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 48 մարդ: Նրանց մեծ մասը ուխտավորներ են եղել:

Բոլոր ողջ մնացածների վիճակը մնում է ծայրահեղ ծանր, հաղորդում է Corriere Della Sera-ն: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվն առջիկայում կարող է աճել:

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ի երեկոյան` Նեապել-Բարի ավտոմայրուղու վրա: Ավտոբուսն ընկել է 30 մետրանոց կիրճից եւ երկու մասի բաժանվել, գրում է Lenta.ru-ն: