Հունաստանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի եւ խռովարար վանականների բախումներ են տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան` Աֆոնի Էսֆիգմեն մենաստանում, հայտնում է եկեղեցական նորությունների հունական Romfea.gr գործակալությունը:
Ըստ Հալկիդիկիի դատարանի որոշման` 20 վանական պարտավոր է լքել մենաստանը եւ այն հանձնել 2005թ. Կոստանդնուպոլսին հավատարիմ Աֆոնի եկեղեցական իշխանությունների աջակցությամբ ստեղծված «նոր եղբայրության» վանականներին: Մինչդեռ, «հին եղբայրության» վանականները կես դարից ավելի է բողոքում են Տիեզերական պատրիարքի դեմ, նրանք կտրականապես հայտարարել են, որ չեն լքելու մենաստանը:
Ոստիկանությունը փորձել է կոտրել մենաստանի դարպասները, վանականները ոստիկանների վրա այրվող նյութեր են նետել: Թեթեւ վնասվածքներ է ստացել վանականներից մեկը: Ոստիկանները դադարեցրել են գործողությունը, առաջիկա ժամերին սպասում են դատախազի ժամանմանը:
Ըստ գործակալութան՝ «նոր եղբայրությունը» հայտնում է, որ պետք է վերականգնի մենաստանը եւ արդեն ստացել է գրեթե կես միլիոն եվրո, սակայն չի կարողանում սկսել աշխատանքները, քանի դեռ չեն արտաքսել «հին միաբանությանը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























