Կանադայի CRTC կարգավորողը` ռադիոյի, հեռուստատեսության եւ հեռահաղորդակցման հարցերով հանձնաժողովը, յոթ հազար կանադական դոլարով (6,8 հազար ԱՄՆ դոլար) տուգանել է երկրի խորհրդարանի անդամ Պոլ Դյուարին (Paul Dewar)՝ ավտոմատացված հեռախոսազանգերի կանոնները խախտելու համար, գրում է Digit.ru-ն` վկայակոչելով CRTC-ի հաղորդագրությունը:
Դյուարը խոստովանել է խախտումները եւ համաձայնել վճարել տուգանքը:
Իր գործողություններով խորհրդարանականը խախտել է ավտոմատացված հեռախոսազանգերի մասին Կանադայում ընդունված օրենքը: Կոնկրետ խախտումն այն էր, որ ստացողներին նախապես չէին զգուշացրել ավտոմատացված զանգերի աղբյուրի մասին, որոնց պարտավոր են հետեւել քաղաքական գործիչները եւ քաղաքական կուսակցությունները:
Այդպիսի ավտոմատացված հեռախոսազանգերով հաղորդվող լուրերը պարտադիր պետք է սկսվեն հստակ ծանուցումից, թե ում շահերից ելնելով է կատարվում հեռախոսազանգը՝ նշելով անվճար հեռախոսահամարը, որով կարելի է կապվել այդ հեռախոսազանգն իրականացրած մարդու կամ քաղաքական կազմակերպության հետ:





























