Բաղդադում, ինչպես նաեւ Էլ-Մահմուդիա, Էլ-Քուտ, Էս-Սամավա եւ Բասրա քաղաքներում մի շարք ահաբեկչություններ են իրականացվել: Իրաքի մայրաքաղաքում պայթյունները որոտացել են միանգամից 7 շիական թաղամասերում: Լրատվամիջոցների տվյալներով` զոհվել է առնվազն 55 մարդ, եւս 220 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդվում է, պայթեցվել է 8 ավտոմեքենա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ծայրահեղական խմբակցություններից եւ ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել պատասխանատվությունը ահաբեկչությունների համար:
Իրաքում այս ամսվանից ի վեր` արդեն զոհվել է 760 մարդ: Զոհված իրաքցիների թիվը տարեսկզբից ի վեր կազմում է 4 հազար:





























