Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի ոստիկանությունն անցած ուրբաթ ձերբակալել է երիտասարդ մի կնոջ, որը կասկածվում է բժշկի դաժան սպանության մեջ: 23-ամյա կասկածյալի խոսքով` բժիշկը մանկապիղծ է եղել, ով իրեն հետապնդել է դեռ երեխա տարիքից: Իրեն տանջողի նկատմամբ հաշվեհարդարից հետո աղջիկը  կտրել է նրա սեռական օրգաններն ու սուրհանդակային փոստով ծանրոցով ուղարկել նրա կնոջը:

Ձերբակալված երիտասարդ կինը` Փրեթի Վալմիլին պնդել է, որ բժիշկ Սատիշ Չանդրան իրենց ընտանիքի բարեկամն է եղել: 13 տարեկանից աղջիկը դարձել է Սատիշի օգնականը կլինիկայում: Այնտեղ էլ նա աղջկան դեղորայք է ներարկել եւ բռնաբարել: Հետագայում դա շարունակվել է մշտապես, բացի այդ Փրեթիի մոտ կախվածություն է առաջացել հանգստացնող պրեպարատներից, գրում է «NEWSru.com»-ը:

Աղջիկն ասել է, որ սեռական օրգանները ծանրոցով ուղարկելով բժշկի կնոջը ` այդ կերպ  ցանկացել է նրանից վրեժխնդիր լինել այն բանի համար, որ վերջինս չէր ցանկացել լսել իրեն, երբ նա ցանկացել էր ամեն ինչ պատմել: