Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկողության գործակալության աշխատակիցները թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել են Դուշանբեի 21-ամյա մի բնակչի: Խուզարկության ժամանակ վերջինիս մոտ տասը փոքրիկ տոպրակներ են հայտնաբերվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործակալության լաբորատորիայում պարզել են, որ առգրավված նյութը կերակրի աղ է եղել` 9 կգ-ից ավելի ընդհանուր քաշով: Տաջիկստանի թմրաոստիկանները պարզել են, որ ձերբակալվածը մտադիր էր շուրջ 10 կգ կերակրի աղը 50 հազար դոլարով վաճառել հերոինի փոխարեն:
Քրեական գործ է հարուցվել «մեքենայություն» հոդվածով:





























