Իրաքի ՊՆ-ն ԱՄՆ-ում պատվիրել է 1.95 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն: Ինչպես հաղորդում է Defense News-ը, Պենտագոնի ռազմական համագործակցության վարչությունը տեղեկացրել է ԱՄՆ կոնգրեսին հնարավոր գործարքի մասին: Պատվերը ներառում է զրահավորված Stryker ավտոմեքենաներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ դրանց պահեստամասեր եւ տեխնիկական սպասարկում, փոխանցում է Lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ, Իրաքի ՊՆ ծրագրում է ստանալ 50 նոր զրահամեքենա, ինչպես նաեւ դրանց պահեստամասերը: Դրանց ընդհանուր արժեքը կկազմի 900 մլն դոլար: Եթե կոնգրեսը հաստատի գործարքը, Իրաքը կստանա 12 բազմանպատակակետային Bell 412EP ուղղաթիռ` նախատեսված որոնողական-փրկարարական գործողությունների համար:

Համաձայնագրի կնքման դեպքում, այն 5 տարվա համար կնախատեսվի: