«Սառեցված հակամարտությունների» հարցում հեղափոխական իրադարձությունների սպասել պետք չէ: Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

«Այդ հակամարտությունները չեն լուծվել տասնյակ տարիներ, այդ պատճառով էլ կոչվում են «սառեցված»: Այստեղ պետք է շատ զգույշ եւ հետեւողական գործել: Սակայն ամենակարեւորն այն է, որ բանակցային գործընթացում արդեն կա դրական դինամիկա կա»:

Նրա խոսքով` Հարավային Կովկասի երկրների հարցում իրավիճակը շատ ավելի խճճված է, քան Մոլդովայի կամ Մերձդնեստրի հարցում: «Չգիտես ինչու գոյություն ունեն խորը, պատմական, մշակութային արմատներ, որոնց պատճառով էլ այդ տարածաշրջանում հակամարտություններ են առաջանում: Սակայն մենք, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, բավականին ակտիվորեն ենք աշխատում Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում: Ես այցելել եմ այդ երկրներ, եւ ըստ գնահատականների, Ուկրաինայի նախագահությունը բավականին հաջող է»,-ընդգծել է Լեոնիդ Կոժարան:

Ինչպես ԵԱՀԿ գործող նախագահն է ընդգծել, Ուկրաինան բացառապես ակտիվ է լինելու մինչեւ տարեվերջ` մասնակցելով, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Ուկրաինան բոլոր կողմերից շրջապատված է նման հակամարտություններով. «Մենք Մոլդովայի հետ 1200կմ ցամաքային սահման ունենք, Արեւելքում են գտնվում Հարավայի Կովկասի երեք երկրների «սառեցված հակամարտությունները» եւ ես կարծում եմ, որ բավականին ակտիվացրել ենք այդ գործընթացը»: