Թայվանական Pegatron Corp ընկերությունը, որը զբաղվում է Apple-ի արտադրանքի հավաքմամբ, խախտում է Շանհայում եւ Սուչշոուում գտնվող ֆաբրիկաներում աշխատողների իրավունքները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող China Labor Watch կազմակերպության տվյալները:
Կազմակերպության փոխանցմամբ՝ Pegatron-ը ստիպում է իր աշխատակիցներին նախատեսվածից ավելի երկար աշխատել՝ դրա համար լրացուցիչ չվճարելով, ինչպես նաեւ նրանց համար չի ապահովում նորմալ աշխատանքային պայմաններ:
«Pegatron-ի գործարանները խախտում են մի շարք միջազգային եւ չինական օրենքներ ու չափանիշներ, այդ թվում հենց Apple կորպորացիայի չափանիշները», - նշված է China Labor Watch-ի զեկույցում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Pegatron ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ պնդում է, որ քննարկում է այդ հարցը եւ անհապաղ միջոցներ կձեռնարկի օրենքի կամ ընկերության կանոնների յուրաքանչյուր խախտում վերացնելու համար:




























