Զիմբաբվեում ընտրությունների նախաշեմին, որի անցկացման համար կառավարությունը դժվարությամբ էր միջոցներ հայթայթել, երկրի անփոխարինելի նախագահ Ռոբերտ Մուգաբեն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ վերջինս պաշտպանում է նույնասեռականների իրավունքները: Մուգաբեի խոսքով՝ նույնասեռականների «գլուխը պետք է կտրել»:

«Եթե դուք տղամարդկանց 5 տարով փակեք մի տան մեջ եւ ասեք, որ այնտեիղ խպետք է դուրս գաք երկու երեխաներով, դա նրանց չի հաջողվի եւ այդ դեպքում մենք կկտրենք նրանց գլուխը: Երբ Ջոնը ամուսնանում է Ջոնի հետ, իսկ Մարիան՝ Մարիայի, դա փլուզում է մեր ցեղը: Օբաման ասում է, որ մենք պետք է ընդունենք նույնասեռականությունը, որպեսզի օգնություն ստանանք: Մենք երբեք դա չենք անի»,-հայտարարել է Զիմբաբվեի նախագահը, հաղորդում է NewsDay-ը:

Ելույթ ունենալում Նուտարեում, Մուգաբեն նաեւ քննադատել է այլ աֆրիկյան երկրներին, որոնք եվրոպական երկրներից ֆինանսական օգնության դիմաց գեյերի իրավունքների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներ են իրականացնում: Նույնասեռականներն, ըստ Զիմբաբվեի 83-ամյա նախագահի, «խոզերից ու այծերից էլ վատն են»: