Ուկրաինայի հայերի միության նախագահ, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը  պատգամավորական հարցում կուղարկի` Հայաստանի քաղաքացի Ասատուր Խաչատրյանին  Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից սխալմամբ Բաքու ուղարկելու դեպքի հետ կապված հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է «Analitika.at.ua»-ն:

Նման սխալները Շատվորյանն անթույլատրելի է համարում:Ուկրաինայի հայերի միության նախագահն առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի ԱԳՆ-ին` Ասատուր Խաչատրյանին օպերատիվ կերպով Ուկրաինա վերդարձնելու հետ կապված:Վերադառնալուց հետո Խաչատրյանը գտնվում է հարազատների մոտ:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանի փաստաթղթերի հետ կապված Կիեւի օդանավակայանում խնդիրներ էին առաջացել եւ նրան Հայաստան վերադարձնելու փոխարեն սխալմամբ ուղարկել էին Ադրբեջան: