ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի խոշոր քաղաք Ֆիլադելֆիայում բնակելի շենք է փլուզվել, որի հետեւանքով տուժել է ութ մարդ: 
Փլուզման պահին շենքում վերանորոգման աշխատանքներէին  ընթանում, այդ պատճառով էլ բնակիչներ չեն եղել: Դա թույլ է տվել խուսափել զոհերից, սակայն վիրավորներից մեկը ծանր վիճակում է, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Շենքը բնակելի այլ շենքերի հարեւանությամբ է գտնվել: Հարեւան շենքերի տասնյակ բնակիչներ տարհանվել են:

Փլուզման պատճառները դեռ պարզ չեն, սակայն ոստիկանությունը կասկածում է, որ պատճառը գազի պայթյունն է եղել:

Հունիսի 5-ին Ֆիլադելֆիայում շենքի փլուզման պատճառով զոհվել էին հարեւան խանութի վեց գնորդներ: