Մեքսիկայի իրավապահ մարմինները երկուշաբթի ձերբակալել են ռազմածովային նավատորմի փոխծովակալ Կառլոս Միգել Սալասարի` նախօրեին կատարված սպանության երեք կասկածյալի, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Քարամը:
Ըստ նրա` կասկածյալներն արդեն խոստովանական ցուցմունք են տվել՝ հայտնելով, որ իրենք Միչոական եւ Գուանահուատո նահանգներում գործող «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի անդամներ են:
Ըստ Քարամի` հանցագործները խոստովանել են, որ իրենց միջինը ամսական 7,5 հազար պեսո (600 դոլար) են վճարել, որպեսզի ճանապարհներին հարձակումներ գործեն եւ առեւանգեն մարդկանց այդ թմրակարտելի անունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փոխծովակալի մեքենայի վրա հարձակվել էին Միչոական նահանգի մայրուղիներից մեկում: Սալասարը Պուերտո Վալյարտեի կայան էր վերադառնում ընտանիքի հետ հանգստից հետո: Նրա հետ մեքենայում եղել էին կինը, օգնականը եւ վարորդը:
Հանցագործները հետապնդել են փոխծովակալի մեքենան եւ փաստաթղթեր պահանջել: Մերժումից ստանալով կրակել են, Սալասարը մարմնով ծածկել է իր կնոջը: Սպանվել են փոխծովակալը եւ նրա օգնականը, իսկ կինն ու վարորդը վիրավոր են:





























