Գանայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու եւ կնոջ, որոնք իրենց երեք երեխաներին երբեք թույլ չեն տվել տնից դուրս գալ եւ շփվել արտաքին աշխարհի հետ:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ութ, վեց, չորս տարեկան երեխաները՝ երկու աղջիկ եւ մեկ տղա, երբեք դպրոց չեն գնացել եւ ծնողներից բացի ոչ մեկի հետ չեն շփվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայումս Գանայի մայրաքաղաք Ակրայում տարօրինակ ծնողներին քննում է ոստիկանության հոգեբանը:
Այդ ընտանիքի տուն այցելած BBC-ի թղթակիցը հայտնել է, որ երեխաները վատ պայմաններում են ապրել, իսկ տան չորս սենյակներից երկուսում ընտանի կենդանիներ են պահվել:





























