Ռումինիայի հյուսիս-արեւմուտքում, հուլիսի 29-ին ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում գերմանացի 3 գործարարներ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ ուղղաթիռում բացի օդաչուից եղել են ռումին գործարար Սորին Տերբեան իր քարտուղարի հետ եւ նրա գերմանացի երեք գործընկերները: Նրանք Տաուրենի քաղաքից ուղեւորվում էին անտառավերամշակման ֆաբրիկա: Թռիչքից մի քանի րոպե անց ուղղաթիռն անհայտ պատճառներով ընկել է լիճը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռումին գործարարի քարտուղարուհին ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: