Ալժիրի սահմանամերձ լեռնային տեղանքում բանակի ժամապահների վրա գրոհայինների հարձակման հետեւանքով երկուշաբթի օրը Թունիսի բանակի ութ զինծառայողներ են զոհվել, երեքշաբթի գիշերը հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Թունիսի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ադնան Մանսերը  (Adnan Mancer): Ըստ գործակալության` զինվորները լեռներում փնտրել են գրոհայինների թաքստոցները եւ ծուղակն են ընկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ «Ռեյթեր» գործակալության տեղեկության` Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին երկուշաբթի երեկոյան երկրում եռօրյա սուգ է հայտարարել` զոհված զինվորականների հիշատակին: Մինչեւ հաջորդ ուրբաթ տեղի հեռուստաալիքների եթերում կընթերցեն Ղուրանից հատվածներ եւ կերգեն հայրենասիրական երգեր, նշում է գործակալությունը: