ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Թավարես քաղաքի պրոպանի վերամշակման գործարանում հզոր պայթյուններ են որոտացել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:00-ին: Հարվածի ալիքը զգացվել է կիլոմետրից: Պայթյունները շարունակվել են մինչեւ կեսգիշեր, հետո, ըստ ականատեսների, վերսկսվել են տեղական ժամանակով 00:30-ին:
Նվազագույնը 15 մարդ անհետ կորածների ցուցակում են: Հայտնի է, որ պայթյունի պահին գործարանի տարածքում 24 մարդ է գտնվել, որոնք գիշերային հերթափոխով էին աշխատում: Նախնական տվյալներով՝ նվազագույնը յոթ մարդ տուժել է: Պայթյուններից հետո սաստիկ հրդեհ է սկսվել, որը շարունակվում է մինչ այժմ: Դեպքի վայրում ծխի հսկայական սյուն է վեր խոյացել, որը դանդաղ տարածվում է քաղաքում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Գործարանի շրջակա տարածքից տարհանում են հարյուրավոր բնակիչների: Գործարանի պահեստում տեղափոխման պատրաստ պրոպանի հազարավոր տարաներ են եղել:
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ ու բժշկական պարագաներով հինգ ուղղաթիռներ:





























