Պակիստանում սկսվել են նախագահական ընտրությունները: Այս առավոտյան իսլամական երկրի դաշնային եւ նահանգային խորհրդարանների պատգամավորները ձեռնամուխ են եղել պետության ղեկավարի ընտրությանը: Սպասվում է, որ քվեարկության ելքը պարզ կլինի տեղական ժամանակով 15:00-ին:

Համաձայն հարավասիական  երկրի Սահմանադրության՝  նախագահին ընտրում է ընտրողների կոլեգիան, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի երկու պալատների՝ Ազգային ժողովի եւ Սենատի պատգամավորներ, նաեւ՝ Պակիստանի բոլոր չորս նահանգներից  օրենսդիր ժողովների ներկայացուցիչներ:

Անվիճելի ֆավորիտն է իշխող կուսակցության՝ Պակիստանի մահմեդական լիգայի թեկնածու, խոշոր գործարար եւ Սինդ նահանգի նախկին ղեկավար  Մամնուն Հուսեյնը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր «Հանուն արդարության շարժման» ներկայացուցիչ Վաջիութդին Ահմեդը, բավական հետ է ստացած ձայների թվով:

Գլխավոր ընդդիմադիր Պակիստանի ժողովրդական կուսակցությունը որոշել էր բոյկոտել քվեարկությունը: Այդ պատճառով նրանց թեկնածու սենատոր Ռազա Ռաբանին հանել էր թեկնածությունը: