Ամերիկյան զինվորականների կողմից 2003թ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի նախկին գրասենյակից վերցված թուրը վերադարձվել է Իրաքին, գրում է The Washington Post-ը: Ինչպես հաղորդել են իմիգրացիոն եւ անցակետային ոստիկանությունում՝ ICE-ում, այս թուրը չի կարող ժամանակակից զենք համարվել, ուստի այն չի կարելի որպես ռազմավար արտահանել:
Այդ պատճառով ամերիկյան ռազմական անձնակազմի կողմից ԱՄՆ տեղափոխված թուրը «հայրենիք է վերադարձվել Իրաքի դեսպանի նստավայրում կայացած փակ արարողության ժամանակ», պատմել են ICE-ում:
Զարդանախշերով զարդարված թուրը պահվում է պատյանում: Թրի վրա կա մակագրություն, որի համաձայն այն Հուսեյնի նվերն է: Սակայն չի հաղորդվում, թե ով է այն նվիրել Իրաքի նախկին առաջնորդին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Թրի մասն հյատնի է դարձել այն բանից հետո, ինչ դրա մասին տեղեկատվությունը հայտնվել է 2012թ աճուրդային տներից մեկի գովազդում: Անցակետի ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են իրականացրել, ինչի արդյունքում թուրն առգրավվել է:





























