Թաիլանդում փլուզվել է 850 մետրանոց փայտե կամուրջը, որը տեղադրված է Սանգկլաբոււրի քաղաքի մերձակայքում: Այն համարվում էր տեղի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից: Բացի այդ այս կամուրջը ճապոնական Հորայ կամուրջից հետո աշշխարհի ամենաերկար փայտե կամուրջն է:
Ինչպես հաղորդել են Թաիլանդի Կանչանաբուրի կենտրոնական նահանգի իշխանությունները, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Կառույցն արդեն մի քանի տարի է, ինչ փակ է տրանսպորտային երթեւեկության համար: Կամուրջը բաց էր միայն զբոսաշրջիկների զբոսանքների համար, փոխանցում է «Ռոսբալթը»:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հորդառատ անձրեւներից հետո գետի հոսանքն էլ ավելի է մեծացել եւ ջրիմուռների ծանրությանը չդիմանալով՝ կամուրջը փլուզվել է:





























