Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, հաղորդել է նրա պաշտոնական ներկայացուցիչը:
Հանդիպումը կայացել է երկուշաբթի երեկոյան եւ տեւել մոտ 2 ժամ: Ընդ որում, Էշթոնի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել երկխոսությունը: Մուրսին կալանավորվել է այն բանից հետո, ինչ հուլիսի 3-ին պաշտոնանկ է արվել: Մինչ այդ երկրում մի քանի շաբաթ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ երկուշաբթի օրը Էշթոնը կհանդիպի Եգիպտոսի ժամանակավոր կառավարության անդամներին:
Մինչ այդ, Մուրսիի կողմնակիցները եւ «Մահմեդական-եղբայրներ» շարժումը հայտարարել են այն մասին, որ մտադիր են երեքշաբթի օրը Կահիրեում բողոքի խոշոր ակցիա անցկացնել:





























