Ինդոնեզիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհվել է 8 մարդ, եւս 5 հոգի համարվում է անհայտ կորած: Այս մասին այսօր հաղորդել է երկրի Բնական աղետների հաղթահարման ազգային գործակալությունը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հատկապես մեծ վնաս է հասցվել Ամբոն կղզուն, որը պատկանում է Մոլլուքյան արշիպելագին: Հորդառատ անձրեւների հետեւանքով այստեղ բարձրացել է գետի ջրի մակարդակը, գրանցվել են նաեւ սողանքներ, ինչի պատճառով վնասվել է մոտ 40 տուն: Փրկարարները կղզում տանում են որոնողական աշխատանքներ: