Անանուն բլոգերը գերմանական բուդեսթագի ղեկավար Նորբերտ Լամերտի նկատմամբ գրագողության վերաբերյալ մեղադրանք է ներկայացրել: Նա ենթադյալ խախտումները հայտնաբերել է Լամմերտի թեկնածուական  դիսերտացիայի 42 էջերում:

Գերմանական քաղաքականությունում գրագողության վերաբերյալ նոր սկանդալ է հասունանում: Անանուն բլոգերը բունդեսթագի ղեկավարին մեղադրում է նրանում, որ վերջինս իր թեկնածուական թեզը գրելիս անբարեխիղճ կերպով է դա արել: Լամերտն իր թեզը պաշտպանել է 1975թ Բոհումում, փոխանցում է Reuters գործակալությունը:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Die Welt պարբերականին տված հարցազրույցոմ բլոգերն ասել է, որ խախտումներ է հայտնաբերել Լամերտի թեզի 42 էջերում: Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ, գրականության ցանկում նշված աղբյուրներից շատերին Լամերտն անգամ ծանոթ էլ չէ, քանի որ բնորոշ սխալները կրկնվող բնույթ են կրում:

Die Welt-ին տված հարցազրույցում Լամերտն իր հերթին նշել է, որ իր թեզը բարեխղճորեն է կազմել եւ վստահ է դրա «գիտական որակի» վրա: Նա նաեւ հաղորդել է, որ խնդրել է Բոհումի համալսարանին ստուգել իր աշխատանքը ՝ թյուրիմացություններից խուսափելու համար: