Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան առողջանում է, թեեւ դեռ գտնվում է ծանր վիճակում: Այս մասին նշվում է երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Երկրի նախագահ Ջեյկոբ Զուման ՀԱՀ-ի քաղաքացիներին կոչ է արել շարունակել աղոթել 95-ամյա Մանդելայի առողջության համար: Նա նաեւ կոչ է արել գործարարներին աջակցել մանկական հիվանդանոցի կառուցման նախագծին, որը նախաձեռնել է ՀԱՀ-ի նախկին նախագահի հիմնադրամներից մեկը:
Նելսոն Մանդելան Պրետորիայի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին՝ թոքի վարակմամբ: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում է կայուն ծանր վիճակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
1994-ին ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցել են նաեւ սեւամորթները, որի արդյունքում Մանդելան դարձել է ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը:





























