Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից, հուլիսի 29-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 30-ամյա Հայկազ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այս տարվա մայիսի 31-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:





























