Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, հուլիսի 29-ին, իր տան մոտից բերման են ենթարկել 32-ամյա Հարություն Է.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ս/թ հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:





























