Հայաստանում, հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խարդախության 10 դեպքից բացահայտվել է 9-ը, նաեւ գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 3 ավտովթար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























