Սիրիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը ենթադրում է առանց տույժ եւ տուգանքների հետաձգել բանակի նորակոչիկների պարտքերը բանկերի առջեւ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, թե վարչապետ Վաիլ Ալ-Հալկին ընդգծել է, որ զինված ստորաբաժանումների հանցավոր գործողությունները չեն կարող կոտրել սիրիացիներին:
Ալ-Հալկին տեղեկացրել է կառավարության վերջին միջոցառումների մասին՝ միտված երկրի տնտեսական վիճակի ամրապնդմանը: Նա նշել է, թե տնտեսությունն ու ազգային արժույթի փորժեքը խաթարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:





























